09/02/2011 16:54
Սերոբ Տեր-Պողոսյանը ձերբակալվել է
Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձերբակալվել է Սերոբ Տեր-Պողոսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քերական օրենսգրքի 140 հոդվածով (Անձին սեռական հարաբերության, համասեռամոլության կամ սեքսուալ բնույթի այլ գործողություններ կատարելուն հարկադրելը շանտաժի, գույքը ոչնչացնելու, վնասելու կամ վերցնելու սպառնալիքով կամ տուժողի նյութական կամ այլ կախվածությունն օգտագործելով: Պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երեք տարի ժամկետով):
Պատասխանելով Aysor-ի հարցին` այս մասին տեղեկացրին ԱԱԾ լրատվության բաժնից:
Հիշեցնենք, որ երեկ, պատասխանելով Aysor-ի հարցմանը, Սերոբ Տեր-Պողոսյանն ասել էր, որ պատրաստվում դիմել իրավապահ մարմիններին և պահանջել, որպեսզի «բացահայտեն իր դեմ կազմակերպած «խեղկատակության» հեղինակներին ու պատվիրատուներին»:
Նախորդող հրապարակում` Սերոբ Տեր-Պողոսյանը «պատասխանեց» Aysor-ի հարցերին