09/02/2011 18:23
Հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն
«Լոռու մարզի Ախթալա քաղաքի բնակիչ Վ. Փարսադանյանի հաղորդման հիման վրա նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ Լոռու մարզի Ախթալա քաղաքում գործող «Մեթլ փրինս Էլ Թի Դի կորպորացիայի» նախագահ, «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» գլխավոր տնօրեն Ս.-Գ. Դեր-Բողոսյանը 2009-2010թթ. ընթացքում, գումարների տրամադրմամբ նյութական օգնություն ցուցաբերելով Ախթալա քաղաքի անչափահաս բնակիչներին և օգտագործելով վերջիններիս անչափահաս լինելու հանգամանքը` դրանով իսկ նրանց դնելով նյութական և այլ կախվածության մեջ, նշված ժամանակահատվածում «Ախթալայի լեռնահարստացուցիչ կոմբինատի» վարչական շենքի բնակելի տարածքում և Ախթալա քաղաքում գտնվող իր տանը, Ա. Ջ.-ին և Ն. Փ.-ին պարբերաբար հարկադրել է իր հետ սեքսուալ բնույթի գործողություններ ունենալուն և համասեռամոլության»,- այս մասին տեղեկացնում է ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժինը:
Ըստ տեղեկատվության` ՀՀ ԿԱ ԱԱԾ քննչական վարչության վարույթում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 140-րդ հոդվածի հատկանիշներով: Իսկ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողությունը իրականացնում է ՀՀ գլխավոր դատախազության Ազգային անվտանգության մարմիններում քննվող գործերով վարչությունը:
Նախորդող հրապարակումներ` Սերոբ Տեր-Պողոսյանը «պատասխանեց» Aysor-ի հարցերին