09/02/2011 10:51
Google-ի մենեջեր. Ես եմ կազմակերպել Եգիպտոսի խռովությունները
Google-ի մերձավորարևելյան մասնաճյուղի թոփ-մենեջեր Վաել Գոնիմը, ում ձերբակալել էին Եգիպտոսում մասսայական ելույթներ կազմակերպելու կասկածանքով, խոստովանել է ընդդիմության հետ իր կապի մասին: Այս մասին տեղեկացնում է «The Jerusalem Post»-ը:
Գոնիմը ձերբակալվել էր հունվարի վերջին ու 12 ժամ մնացել կալանքի տակ: Փետրվարի 7-ին ազատ արձկվելուց հետո` նա հեռուստաընկերություններից մեկին տված հարցազրույցում հայտարարել էր, որ իրականում Facebook սոցիալական ցանցում խումբ է ստեղծել և եգիպտացիներին կոչ արել դուրս գալ փողոց:
Խոսելով կալանավայրում անցկացրած ժամերի մասին` նա ասել է, որ խցում, հիմնականում, եղել է աչքերը կապած վիճակում և զրկված է եղել հարազատների հետ կապ հաստատելու հնարավորությունից: Միևնույն ժամանակ, նա նշել է, որ քննիչները իր հետ հարգալից են վարվել, ու խոշտանգման չեն ենթարկել:
Նշենք, որ Եգիպտոսում Գոնիմի ազատ արձակումը համարում են իշխանության բարի կամքի դրսևորում:
Հիշեցնենք, որ Եգիպտոսում ժողովրդական անկարգությունները սկսվել են հունվարի 25-ից: Նախագահ Մուբարաքի հրաժարականը պահանջող հազարավոր եգիպտացիներ իրենց գործողությունները կազմակերպել էին համացանցի միջոցով` Facebook-ի և Twitter-ի օգնությամբ: