10/02/2011 12:55
Փետրվարի 15-ին Վրաստանի վարչապետը կժամանի Հայաստան
ՀՀ կառավարության նիստում այսօր հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև «Բագրատաշեն-Սադախլո», «Այրում-Սադախլո», «Գոգավան-Գուգուտի» և «Բավրա-Նինոցմինդա» ցամաքային կետերի համատեղ օգտագործման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությունը:
Պետական եկամուտների նախագահ Գագիկ Խաչատրյանը հայտնեց, որ համաձայնագրի նախագծով հիմքեր են ստեղծվում Հայաստանի և Վրաստանի մաքսային ծառայությունների կողմից մաքսային բնագավառում իրականացվող համագործակցության հետագա ընդլայնման ու ամրապնդման, երկու երկրների ցամաքային մաքսային կետերի համատեղ օգտագործման համար: Համաձայնագրի նախագծով նախատեսվում է սահմանների համալիր կառավարման ոլորտում համագործակցության ուժեղացում, ինչպես նաև մաքսային անցակետերի համատեղ օգտագործում, հայ-վրացական մաքսային սահմանին համատեղ մաքսային կետի ստեղծում և այլն:
«Երեքշաբթի սպասվում է Վրաստանի վարչապետի այցը, և պետք է ամեն-ինչ անենք կարճ ժամկետներում հարցը լուծելու համար»,- նշեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: