10/02/2011 14:03
ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ԼՂՀ չեն ժամանի` եղանակի պատճառով
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ չեն այցելի անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով:
«Այս պահին Արցախում եղանակային պայմանները բավականին անհաջող են, ինչի պատճառով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂՀ չեն ժամանի»,- այս մասին Aysor.am-ին ասաց Արցախի Հանրապետության նախագահի հասարակայնության հետ կապերի գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը:
Նրա խոսքերով, պատճառը պետք չէ այդ հարցում որևէ քաղաքական ենթատեքստ փնտրել: Դ. Բաբայանը ցավով նշեց, որ լավ կլիներ, եթե տարածաշրջանային այցով Հարավային Կովկասում գտնվող համանախագաները նաև Արցած ժամանեին, քանի որ դա բանակցային գործընթացի շատ կարևոր էլեմենտն է հանդիսանում:
«Բանակցային գործընթացի մասնակիցները պետք է հաճախակի ժամանեն տարածաշրջան, որպեսզի տիրապետեն բանակցային գործընթացի զարկերակին: Դա ամենից առաջ իրենց է հարկավոր, քանի որ այն, էականորեն կհեշտացներ իրենց աշխատանքը»,- ասաց Դ. Բաբայանը և հավելեց. ««Դիստանցիոն» ձևով հակամարտությունը չի կարգավորվի»: