10/02/2011 12:27
Կարծիք. ՄԽ պասիվութության դեպքում ԼՂ հիմնախնդրի լուծումը կսառեցվի
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների` հունվարի 24-ի այցելությունը տարածաշրջան և նրանց հանդիպումը ՀՀ նախագահի հետ շարունակում է մնալ որպես քաղաքական հերթական այցելություններից և հանդիպումներից մեկը: Այսօր ասուլիսում նման տեսակետ հայտնեց Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը:
«Այդ այցելություններով դեռ ոչ մի հարց չի լուծվի», - ասաց նա:
Ըստ բանախոսի` համանախագահների գործունեությունը երկու նպատակ է հետապնդում:
«Նրանց գործունեության առաջին նպատակն այն է, որ ղարաբաղյան ողջ գործընթացը միջազգայնանա: Երկրորդն էլ, որ այս բանակցություններում համանախագահները միջնորդ հանդիսանան Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-պարզաբանեց Ալ.Իսկանդարյանը:
Քաղաքագետի կարծիքով` եթե Մինսկի խումբը նման գործունեություն չծվալի և միջնորդ չհանդիսանա երկրների միջև, ապա հարցի լուծումը կսառեցվի: