10/02/2011 11:14
Փհենյանը մեղադրել է Սեուլին բանակցությունները տապալելու մեջ
ԿԺԴՀ-ն հայտարարել է, որ դադարեցնում է բանակցությունները Հարավային Կորեայի հետ` մեղադրելով Սեուլին հարաբերությունները բարելավելու ցանկություն չունենալու մեջ:
Մի քանի ամիս տևած երկու պետությունների զինված ուժերի ներկայացուցիչների բանակցությունների տապալումից անմիջապես մեկ օր անց Փհենյանի հայտարարությունը հաղորդվել է պետական ԶԼՄ-ներով: Այս մասին հաղորդում է «Գազետա.ռու-ն»` վկայակոչելով «Բի-բի-սի»-ն:
Ենթադրվում էր, որ այդ հանդիպումը հիմք կդնի ավելի բարձր մակարդակի բանակցությունների համար, սակայն կողմերին չի հաջողվել համաձայնության գալ բանակցությունների ծրագրերի վերաբերյալ: