10/02/2011 10:17
ԱՄՆ-ում շրջանառության մեջ է դրվում նոր 100 դոլարանոց թղթադրամ
ԱՄՆ-ում շրջանառության մեջ է դրվում նոր 100 դոլարանոց թղթադրամ: Այն հագեցած է պաշտպանիչ մի քանի տարրերով, ինչը նշանակում է, որ այն կեղծելն առավել դժվար կլինի:
Ինչպես հաղորդում է «Ռոսիա-24»-ը, նոր թղթադրամն ունի կապույտ գույնի 3D-ժապավեն: Թղթադրամը շրջելիս` հնարավոր կլինի տեսնել, թե ինչպես դրա վրա պատկերված զանգակները վերափոխվում են 100 թվի: Ընդ որում, ժապավենը անմիջապես ներդրված է թղթի մեջ, այլ ոչ թե` վրան տպված: Թղթադրամը նաև հագեցած է ևս մեկ պաշտպանիչ թելով և հավելյալ ջրանշաններով: Նորությունների շարքում նաև միկրոկնիքն է, իսկ շրջելու ժամանակ որոշ պատկերներ փոխում են իրենց գույնը:
Բենջիամին Ֆրանկլինի դիմանկարից աջ` թղթադրամի վրա գտնվում է նրա պատկերով ջրանշան, որը երևում է թղթադրամի երկու կողմերից: Ֆրանկլինի օձիքին կարելի է կարդալ THE UNITED STATES OF AMERICA խոսքերը և ոսկե փետուրի երկարությամբ գտնել ONE HUNDRED USA խոսքերը:
Այս բոլոր նորարարությունները թղթադրամի արժեքը 11-ից բարձրացրել են մինչև 14 ցենտ: