11/02/2011 14:57
Սերգեյ Մովսիսյանը և Ավետիք Գրիգորյանը վաստակել են 2-ական միավոր
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ-օփեն» փառատոնի «A» մրցաշարում երեք տուրից հետո գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Ավետիք Գրիգորյանը վաստակել են 2-ական, Տիգրան Լ. Պետրոսյանը և Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 1,5-ական միավոր: Մրցաշարային աղյուսակը 3 միավորով գլխավորում է գրոսմայստեր Լե Քուան Լիմը (Վիետնամ):
Ինչպես հաղորդում է Հայաստանի շախմատի ֆեդերացիայի պաշտոնական կայքը, «B» մրցաշարում երեք տուրից հետո գրոսմայստերներ Տիգրան Քոթանջյանը, Մելիքսեթ Խաչիյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը վաստակել են 2,5-ական միավոր: Նրանք միայն կես միավորով են հետ մնում առաջատարից` գրոսմայստեր Ալեքսեյ Գավրիլովից (Ռուսաստան):