11/02/2011 16:37
«Համանախագահները պետք է տուրք տան քաղաքական տրամաբանությանը»
ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ԼՂ հակամարտության բանակցային գործընթացում Սումգայիթի հարցը գործոն դարձնելուն կողմ չեն լինի: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտնեց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:
«Մինսկի խումբը կարգավորման այնպիսի ծրագիր է առաջարկել, որը բացառում է փախստականների խնդրի արծարծումը: Հետևաբար, եթե այս բանակցային տրամաբանության շրջանակներում արծարծվի հայ փախստականների խնդիրը, ապա իրենց առաջարկած ծրագիրը կփլուզվի»,- նկատեց Ա. Մելիքյանը:
Ա. Մելիքյանը հիշեցրեց, որ համանախագահներն արդեն 6 տարի է նույն բանն են ասում ու ժամանակն է, որ իրենք էլ իրենց գործողությունների և արդյունքների մեջ թարմություն մտցնեն և ավելի շատ տուրք տան իրական քաղաքական տրամաբանությանն ու իրավիճակի ստույգ գնահատմանը, ոչ թե իրենց ծրագրերին: