11/02/2011 10:33
Թուրքիայի ԱԳ նախարարը մեկնում է Վրաստան
Թուրքիայի արտգործնախարար Ահմետ Դավութօղլուն փետրվարի 11-12-ին պաշտոնական այցով կգտնվի Վրաստանում, որտեղ հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի և ԱԳ նախարար Գրիգոլ Վաշաձեի հետ: Այդ մասին, համաձայն «Թրենդ»-ի, հայտնել է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Դավիդ Ջալագանիան:
Նա նշել է, որ այցի շրջանակներում չի նախատեսվում երկու երկրների միջև` մշակութային հուշարձանների վերաբերյալ հռչակագրի ստորագրում:
«Սակայն, հնարավոր է, խոսակցության ընթացքում այդ թեմային անդրադարձ կատարվի», - ասել է Ջալագանիան:
Նշենք, որ Վրաստանի հասարակությունում մեծ աղմուկ է առաջացրել երկու երկրների միջև համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է Թուրքիայում 4 վրացական եկեղեցիներ վերականգնել, իսկ Վրաստանում` 4 մզկիթ: