11/02/2011 11:38
Մոսկվայի իրավապահները պատրաստվում են անկարգություններին
Համացանցում ծայրահեղ տրամադրված երիտասարդությանն ուղղված կոչեր են հնչում` փետրվարի 11-ի երեկոյան հավաքվել Մոսկվայի մետրոպոլիտենի «Oխոտնի Ռյադ» (Охотный Ряд) կայարանի մոտ և այնտեղից շարժվել դեպի «Մանեժնայա» հրապարակ:
Ինչպես հաղորդում է ՌԲԿ.ռու-ն, այդ կապակցությամբ ՌԴ մայրաքաղաքի ոստիկանության անձնակազմը անցնում է ուժեղացված ռեժիմի ծառայության: Սպասվում է, որ «Մանեժնայա» հրապարակը շրջապատված կլինի ոստիկանական ստորաբաժանումների կողմից, հատուկ հսկողություն կսահմանվի մետրոյի կայարաններում: