11/02/2011 12:50
ՀՀ ԱԳ նախարարը դժգոհ է ԼՂ վերաբերյալ ՄՃԽ զեկույցից
ԼՂ հակամարտության վերաբերյալ Միջազգային ճգնաժամային խմբի զեկույցը փորձագիտական կարծիք է: Այս մասին այսօր Ուկրաինայի արտգործնախարար Կոնստանտին Գրիշչենկոյի հետ համատեղ ասուլիսին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Սակայն փորձագիտական կարծիքը երբեմն չի համընկնում իրական պատկերի հետ», - հավելեց նախարարը:
Է.Նալբանդյանն ընդգծեց, որ ղարաբաղյան հակամարտության հարցում առավել կարևոր է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը:
«Նույնիսկ փորձագիտական տեսանկյունից անհրաժեշտ է, առաջին հերթին, լսել ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին», - ասաց Էդվարդ Նալբանդյանը: