12/02/2011 10:49
Ալժիրի ընդդիմությունը պատրաստվում է բողոքի երթի
Ալժիրի իշխանությունները մայրաքաղաք են տեղափոխում մեծ թվով ոստիկանության ուժեր` կանխելու բողոքի երթը, որը փետրվարի 12-ին պատրաստվում է անցկացնել ընդդիմությունը: Ինչպես հաղորդում է «Լենտա.ռու-ն», վկայակոչելով «Agence France-Presse-ին», ընդդիմության առաջնորդ Սայիդ Սադին ասել է, որ քաղաք է տեղափոխվել լրացուցիչ 10.000 ոստիկանության աշխատակից:
Ըստ Սադիի` իշխանությունները փորձում են մայրաքաղաքը շրջափակել` կանխելով շրջաններից եկող մարդկանց հոսքը, ովքեր կցանկանան միանալ երթին, բացի այդ, դադարեցվել է նաև գնացքների և այլ հասարակական տրանսպորտի երթևեկությունը: