12/02/2011 12:05
Կապիտալի արտահոսքի մասին լուրերը չափազանցված են
Հայաս տանյան կապիտալի` դեպի Վրաստան, արտահոսքի մասին մամուլում հայտնված լուրերը չափազանցված են: Նման համոզվածություն այսօր ասուլիսի ընթացքում հայտնեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:
Նրա խոսքով` վիճակագրական հստակ տվյալները, թե հայկական գործարարները որքան ներդրումներ են կատարել արտերկրներում, այդ թվում և Վրաստանում, կհրապարակվեն ապրիլին:
«Սովորաբար դա միշտ կա, բայց մեծ թիվ չի կազմում»,- նշեց նախարարը` հավելելով, որ երբ կապիտալը մեծանում է, բնականաբար, տարածվում է այլ երկրներ:
«Ցանկացած երկրում կա կապիտալի ներհոսք և արտահոսք: 1-2 դեպքեր կարող են լինել: Դա նորմալ է», - շեշտեց Տիգրան Դավթյանը: