12/02/2011 09:20
Եգիպտոսում տոնում են նախագահ Մուբարաքի պաշտոնանկությունը
Կահիրեի փողոցներն այս գիշեր մարդաշատ էին: 18 օր անընդմեջ ցույցեր անցկացնող ժողովուրդը նշում է նախագահ Հոսնի Մուբարաքի պաշտոնանկությունը: Նա իշխանության ղեկի մոտ էր 30 տարի:
Ուրբաթ օրը Եգիպտոսի նախագահը փոխանցեց երկրի ղեկավարումը Զինված ուժերի գերագույն խորհրդին, որը ղեկավարոմ է պաշտպանության նախարար Հուսեյն Տանտավին:
Ինչպես հաղորդում է Բի-բի-սի-ն, Շվեյցարիայի իշխանությունները հրահանգ են տվել սառեցնել բանկերում Հոսնի Մուբարաքի և նրա մերձավորների ակտիվները:
Եգիպտոսում տեղի ունեցած հեղափոխության առիթով իր գոհունակությունն է հայտնել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը` «պատմական շրջադարձ» անվանելով տեղի ունեցածը:
«Ես կիսում եմ Եգիպտոսի ժողովրդի ուրախությունը», - հայտարարել է Մերկելը` հույս հայտնելով, որ նոր իշխանությունները կշարունակեն պահպանել 1979 թ.-ին Իսրայելի հետ ստորագրած խաղաղության համաձայնագիրը: