12/02/2011 12:20
Էլինա Դանիելյանը ոչ-ոքի խաղաց Ալբերտո Դավիդի հետ
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանը շարունակում է վստահ խաղալ Իտալիայի Բոլոնիա քաղաքում անցկացվող օփենում: Յոթերորդ տուրում հայ շախմատիստուհին ոչ-ոքի խաղաց առաջատարի` գրոսմայստեր Ալբերտո Դավիդի (Լյուքսեմբուրգ) հետ: Այժմ Դանիելյանը 5,5 միավորով 2-6-րդ տեղերն է բաժանում գրոսմայստերներ Դրեևի, Նաումկինի (Ռուսաստան), Դելչևի (Բուլղարիա) և Սալվադորի (Ֆիլիպիններ) հետ: Կես միավոր ավելի ունի Դավիդը: Ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, մրցաշարի ավարտին դեռ երկու տուր կա: