12/02/2011 11:04
Թուրքիայում ձերբակալվել են 163 բարձրաստիճան սպաներ
Թուրքիայում դատարանի դահլիճում ձերբակալվել են 163 բարձրաստիճան բանակային սպաներ, որոնց դատում են ռազմական հեղափոխությանը մասնակցելու համար: Նրանց թվում է Թուրքիայի ՌԾՈՒ նախկին հրամանատար, ծովակալ Օզդեն Օրնեկը, ՌՕՈՒ նախկին հրամանատար գեներալ Իբրահիմ Ֆիրտինան, ինչպես նաև առաջին դաշտային բանակի նախկին հրամանատար գեներալ Չետին Դոգանը և գեներալ Էրգին Սայգունը:
Ինչպես հաղորդում է 1նյուզ.ազ-ը, հղում անելով թուրքական ԶԼՄ-ներին, նրանք անցնում են 2003 թ-ին վարչապետ Թայիb Էրդողանի կառավարությունը տապալելու նպատակով հեղաշրջման նախապատրաստման գործով:
Հեղաշրջման նախապատրաստման գործի քննությանը, որը ստացել է «Բալյոզ» անվանումը, Ստամբուլի դատախազությունը սկսել է 2010 թ. հունվարին` թերթերից մեկում հրապարակումներից հետո:
Դատարանի հաջորդ նիստը տեղի կունենա 2011 թ. մարտի 14-ին, կասկածյալներին սպառնում է 15-20 տարով ազատազրկում:
Նախապես ձերբակալվել էին 49 զինվորական, այդ թվում գեներալներ, որոնք կակածվում են դավադրություն նախապատրաստելու մեջ: Սակայն փաստաբանների առարկությունների հիման վրա նրանք ազատ էին արձակվել: