12/02/2011 11:55
ԱՄՆ. Իրանը սահմանափակում է Եգիպտոսից տեղեկատվության հոսքը
Միացյալ Նահանգների վարչակազմը ենթադրում է, որ Իրանի իշխանության ձգտումը` սահմանափակել Եգիպտոսից տեղեկատվության հոսքը, վկայում է սեփական ժողովրդի առջև վախի մասին:
Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը,այդ մասին հայտարարել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ռոբերտ Գիբսն այն ժամանակ, երբ Բի-բի-սի-ն հաղորդել էր, որ Իրանում արհեստական խոչընդոտներ են ստեղծում հեռուստաընկերության այն հաղորդումների ժամանակ, որտեղ ներկայացվում են Եգիպտոսի դեպքերի և Հոսնի Մուբարաքի պաշտոնաթողության մասին մանրամասնություններ:
Ի դեպ, Իրանում ուրբաթ օրը տեղի են ունեցել իշխանության կազմակերպած բազմամիլիոն հանրահավաքներ` իսլամական հեղափոխութության 32-րդ տարեդարձի առթիվ: