14/02/2011 09:46
Արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք
Համաձայն ԼՂՀ ՊԲ օպերատիվ տվյալների` փետրվարի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում արձանագրվել է հրադադարի ռեժիմի խախտման շուրջ 150 դեպք, որի ընթացքում հակառակորդի առաջապահ ստորաբաժանումները հայկական դիրքերի ուղղությամբ արձակել են ավելի քան 700 կրակոց:
ԼՂՀ ՊԲ փոխանցմամբ` հատկանշական է, որ ի տարբերություն նախորդ խախտումների, անցած յոթնօրյակում ադրբեջանական ուժերն իրենց նախահարձակ գործողություններում բացի այլ հրաձգային զինատեսակներից, առավել հաճախակի են կիրառել «СВД» և «Սև նետ» տիպի դիպուկահար հրացաններ:
Չնայած հակառակորդի դրսևորած նկատելի ակտիվությանը, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները շփման գծի բոլոր հատվածներում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և, միաժամանակ, վստահորեն իրականացրել իրենց վերահսկողության տակ գտնվող դիրքերի պաշտպանությունը: