14/02/2011 10:18
Եգիպտոսի խորհրդարանը լուծարվեց
Եգիպտոսի իշխանությունը ստանձնած զինվորականները հայտարարել են երկրի խորհրդարանը լուծարելու և սահմանադրության ուժը դադարեցնելու մասին, հաղորդում է Բի-բի-սի-ն:
Նշենք, որ խորհրդարանի երկու պալատների լուծարումը Կահիրեում զանգվածային ցույցերի մասնակիցների պահանջներից մեկն էր: Նրանք պնդում էին, որ անցած տարվա նոյեմբերին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծված են, որպեսզի օրենսդիր այս կառույցում հայտնվեն Հոսնի Մուբարաքին սատարող պատգամավորներ: