14/02/2011 15:02
Էլինա Դանիելյանն զբաղեցրեց 9-րդ տեղը
Գրոսմայստեր Էլինա Դանիելյանն Իտալիայի Բոլոնիա քաղաքում ավարտված օփենում 9 հնարավորից վաստակեց 6 միավոր և գրավեց 9-րդ տեղը: Գրոսմայստեր Հրայր Սիմոնյանը վաստակեց 5,5 միավոր: 7-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանեցին գրոսմայստերներ Ալեքսեյ Դրեևը (Ռուսաստան), Ալբերտո Դավիդը (Լյուքսեմբուրգ) և Ռոլանդ Սալվադորը (Ֆիլիպիններ): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը շնորհվեց Դրեևին: Այս մասին հայտնում է armchess.am-ը: