14/02/2011 14:14
ՀՀ ոստիկանության պատվիրակությունը մեկնեց Գերմանիա
Փետրվարի 14-ին ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-լեյտենանտ Ալիկ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնեց Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Այցի ընթացքում ՀՀ ոստիկանության պետը հանդիպում կունենա ԳԴՀ ներքին գործերի պետական քարտուղար, դոկտոր Օլե Շրյոդերի հետ։ Կքննարվեն երկու գերատեսչությունների միջև համագործակցության հետ կապված հարցեր, ինչպես և կստորագրվի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության ներքին գործերի դաշնային նախարարության միջև համագործակցության մտադրության մասին» համատեղ հայտարարություն։
Ինչպես հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվական ծառայութունից, այցի շրջանակներում ՀՀ ոստիկանության պատվիրակությունը կմասնակցի նաև փետրվարի 15-ին և 16-ին Բեռլինում կայանալիք 14-րդ Եվրոպական ոստիկանական համագումարի աշխատանքներին։