14/02/2011 15:52
Բակո Սահակյանն ընդունել է Րաֆի Սեմերջանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 14-ին ընդունել է լիբանանյան «Մենեջմենտ Միքս» ընկերության նախագահ Րաֆի Սեմերջանին:
Հանդիպմանը, որին ներկա էին կրթության և գիտության նախարար Վլադիկ Խաչատրյանը և ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, քննարկվել են Արցախում առաջնորդների ակադեմիայի կազմակերպման հետ կապված հարցեր:
ԼՂՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության փոխանցմամբ` երկրի ղեկավարը ողջունել է նման գաղափարը` ընդգծելով, որ Արցախում շահագրգռված են կառավարման ոլորտում կադրերի պատրաստման հարցում առաջատար երկրների փորձի ուսումնասիրման և կիրառման մեջ: