14/02/2011 10:50
Մեկնարկում է Թուրքիայի նախագահի այցն Իրան
Գործարար շրջանակների ներկայացուցիչների ուղեկցությամբ` Իրան է այսօր ժամանել Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը` երկկողմ հարաբերությունները կարգավորելու նպատակով: Այդ մասին հայտնում է ProUA.com-ը:
Աղբյուրի փոխանցմամբ` այսօր Թուրքիայի նախագահին կընդունի Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը: Սպասվում է, որ բանակցությունների ընթացքում տարածաշրջանային և միջազգային հարցեր կքննարկվեն:
Աբդուլլահ Գյուլի գլխավորած պատվիրակության կազմում է շուրջ 260 մարդ` գործարարներ, քաղաքական գոծիչներ և ԶԼՄ ներկայացուցիչներ: