15/02/2011 15:56
Հայ շախմատիստները` «Աերոֆլոտ օփենում»
Մոսկվայում անցկացվող «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի «A» մրցաշարում յոթ տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը վաստակել է 4,5, գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը, Ավետիք Գրիգորյանը` 3,5-ական, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 3 միավոր: Մրցաշարային աղյուսակը 6 միավորով գլխավորում է գրոսմայստեր Լե Քուան Լիմը (Վիետնամ): Այս մասին հայտնում է armchess.am-ը:
«B» մրցաշարում յոթ տուրից հետո գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 5,5 միավորով գլխավորում է աղյուսակը: Նույնքան միավոր են վաստակել գրոսմայստերներ Ռոգոզենկոն (Ռումինիա), Կաբանովը (Ռուսաստան), Լայլոն (Ֆիլիպիններ), Վեն Յանը (Չինաստան), ինչպես նաև Բելոուսը (Ռուսաստան), սակայն նրանք հայ շախմատիստին զիջում են լրացուցիչ ցուցանիշներով: Առաջատարներից կես միավորով է հետ մնում ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը: 4,5-ական միավոր ունեն Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստեր Դավիթ Գ. Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Հայրապետյանը:
«C» մրցաշարում յոթ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 6,5 միավորով միանձնյա գլխավորում է Տիգրան Սիմոնյանը: Երկրորդ տեղում է ընթանում Դավիթ Շահինյանը, ով առաջատարից հետ է մնում կես միավորով: 5,5-ական միավոր ունեն Արթուր Ղարագյոզյանը և Վարդան Խոջայանը: