15/02/2011 09:52
Եվրամիությունը Թունիսին 350 մլն դոլարի օգնություն կտրամադրի
Եվրամիությունը երկու տարվա ընթացքում շուրջ 350 մլն դոլարի չափով ֆինանսական աջակցություն կտրամադրի Թունիսին: Այդ մասին, ըստ BBC russian-ի, հայտարարել է Թունիսում այցով գտնվող ԵՄ անվտանգության և արտաքին քաղաքականության հարցերով գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը:
Բացի այդ, ինչպես նշել է Էշթոնը, ԵՄ-ն կաջակցի Թունիսի իշխանություներին մարտ ամսին ժողովրդավարության և տնտեսական բարեփոխումների միջազգային համաժողովի անցկացման հարցում: