15/02/2011 15:22
ՀՀ կառավարությունը պայքարում է մթերքի թանկացումների դեմ
Մթերքի թանկացումների դեմ ՀՀ կառավարությունը կիրառում է իր ողջ գործիքակազմը: Նման հավաստիացում այսօր լրագրոողների հարցադրմանն ի պատասխան արեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը` «Մարս» գործարան այցելության ընթացքում:
Նշենք, որ հանգստյան օրերին ալյուրը կրկին թանկավցել է, այս անգամ 3 դոլարով մեկ պարկը, այսինքն` 13 հզ դրամ` նախկին 9 հզ. դրամի փոխարեն: Իսկ 2009 թ.-ի համեմատ թաանկցումը կազմել է մոտ 40%:
«Հիմա կառավարությունը քննարկում է հավելյալ գործիքակազմ և լրացուցիչ մեթոդներ: Դրանց առկայության պայմաններում կտեղեկացնենք, թե ինչ միջոցներ կկիրառվեն»,- ասաց Տ. Դավթյանը` հավելելով, որ հարցը գտնվում է ՀՀ նախագահի, վարչապետի ուշադրության կենտրոնում: