15/02/2011 09:31
Իրան. «Ֆեյսբուքյան» ընդդիմադիրներին ցրել են հատուկ ջոկատայինները
Իրանի ընդդիմությանը թույլ չեն տվել ցույց անցկացնել Թեհրանում, իսկ արդեն փողոց դուրս եկածների հանդեպ ոստիկանությունը արցունքաբեր գազ է կիրառել: Ինչպես հաղորդում է Ինտերֆաքսը, ընդդիմադիրներին, ովքեր համակարգել են իրենց գործողությունները Facebook սոցիալական ցանցի միջոցով, իշխանունությունները ցրել են հատուկ ջոկատայինների օգնությամբ:
Համաձայն Բի-բի-սի-ի` չարտոնված ակցիայի ժամանակ կրակոցների հետևանքով զոհվել է մեկ մարդ, կան վիրավորներ:
Կիրակի օրը ԱՄՆ պետքարտուղարությունը Twitter-ում պարսկալեզու էջ էր բացել, որպեսզի ուղիղ կապ հաստատի Իրանի հասարակության հետ: Այս մասին հիշեցնում է «Կոմերսանտ.ռու-ն» և մեջբերում Պետդեպի ուղերձը. «ԱՄՆ պետքարտուղարությունը գիտակցում է սոցիալական ցանցերի պատմական նշանակությունը համայն աշխարհի իրանցիների համար: Մենք ցանկանում ենք միանալ ձեր զրույցին»: