15/02/2011 11:14
Ամենաերկարատև համբույրի նոր ռեկորդ է գրանցվել
Թայլանդում ամենաերկարատև համբույրի նոր համաշխարհային ռեկորդ է հաստատվել` 46 ժամ 24 րոպե և 9 վայրկյան:
Ամենաերկար համբույրի մրցույթն անցել է ծովափնյա Պատտայա քաղաքում և նվիրված էր բոլոր սիրահարների օրվան: Մրցույթին մասնակցել են 14 զույգեր, որոնցից 7-ը գերազանցել են Գինեսի ռեկորդների գրքում գրանցված նախորդ ռեկորդը` 32 ժամ:
Կազմակերպիչների խոսքով, արդյունքը բոլոր ակնկալիքներից վեր է եղել, և ոչ մեկը չէր սպասում, որ նոր ռեկորդակիրներն այդքան շատ կլինեն:
Մրցույթի կանոններով` մասնակիցներին չի թույլատրվել նստել, միայնակ գնալ զուգարան, համբույրի ընթացքում կարելի էր ձողիկով ջուր խմել` առանց շուրթերը հեռացնելու միմյանցից:
Հաղթողները շահել են 1.6 հզ. դոլար արժողությամբ ադամանդե մատանի և 3.2 հզ. դոլար դրամական պարգև, հաղորդում է Վեստի.ռու-ն` հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին: