15/02/2011 11:19
Թուրքիան և Մեծ Բրիտանիան մտադիր են ռազմական համաձայնագիր կնքել
Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները համատեղ բանակցություններ են վարում` համատեղ ուսումնավարժանքների և փորձի փոխանակում իրականացնելու համար ռազմական համաձայնագրի ստորագրման շուրջ:
Համաձայնագիրն ընդգծում է Մեծ Բրիտանիայի ձգտումը կարգավորել ռազմական հարցերում եվրոպական երկրների հետ համագործակցությունը` ռազմական բյուջեի բյուջետային դոտացիաները կրճատելու ֆոնին: Այդ մասին, համաձայն ՌԲԿ Ուկրաինայի, հաղորդում է The Wall Street Journal-ը` վկայակոչելով իր աղբյուրներին:
Հիշեցնենք, 2010թ.-ի հոկտեմբերին, Մեծ Բրիտանիայի կառավարությունն ընդունել է որոշում` մոտակա 4 տարիների ընթացքում երկրի ռազմական բյուջեի ֆինանսավորումը կրճատել 7,5 տոկոսով:
Մեծ Բրիտանիան հույս ունի վերանայել հուշագիրը, որը ստորագրվել է երկու երկրների կառավարությունների միջև` Թուրքիայի Եվրամիություն մուտք գործելու բանակցություններում համագործակցելու փոխհամաձայնության շուրջ:
Շատ բան կախված կլինի համատեղ զորավարժություններից, որոնց ընթացքում Մեծ Բրիտանիան հույս ունի Թուրքիայի տարածքում վարժել իր օդաչուներին, քանի որ Թուրքիայի տարածքը նման է Աֆղանստանի տարածքին: