16/02/2011 15:34
Վրաստանը չի վաճառի մագիստրալային գազատարի հսկիչ փաթեթը
«Վրաստանի կառավարությունն ապագայում չի վաճառելու մագիստրալային գազատարի վերահսկողական փաթեթը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց Վրաստանի վարչապետ Նիկա Գիլաուրին` պատասխանելով լրագողների հարցին, թե Վրատանն ինչպե՞ս է ապահովելու գազի անխափան մատակարարումը Հայաստան, եթե Վրաստանի մագիստրալային գազատարը գնի ադրբեջանական կողմը:
Նա նշեց, որ այս հարցը մի քանի անգամ է բարձրացվել լրագրողների կողմից:
Ն. Գիլաուրին հայտարարեց, թե նման ռազմավարական օբյեկտների կառավարումը շարունակելու է մնալ վրացական կառավարության իրավասության ներքո: