16/02/2011 11:07
Վրաստանի պատվիրակությունը կժամանի Երևան
Այսօր Երևան կժամանի Վրաստանի վարչապետ Նիկոլոզ Գիլաուրիի գլխավորած պատվիրակությունը: Այցի շրջանակներում հանդիպումներ տեղի կունենան ՀՀ ղեկավարության ներկայացուցիչների հետ:
Նիկոլոզ Գիլաուրին կհանդիպի իր հայսատանյան գործընկեր Տիգրան Սարգսյանին, որից հետո Վրաստանի պատվիրակությանը կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ հունվարի վերջում պաշտոնական այցով Հայաստան էր ժամանել Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: Այցի շրջանակներում մասնավորապես քննարկվել են հայ-վրացական սահմանի անցման դյուրացման հարցերը, ինչպես նաև կրթական ոլորտում փոխգործակցությունը: