16/02/2011 13:23
«Փյունիկը» դաժանաբար վարվեց «Ապոլլոնի» հետ
Երևանի «Փյունիկը» Կիպրոսում շարունակվող ուսումնամարզական հավաքի շրջանակներում ստուգողական վերջին հանդիպումն անցկացրեց` մրցակցելով այդ երկրի թիմերից մեկի` «Ապոլլոնի» հետ: Հայաստանի չեմպիոնը 7 գնդակ ուղարկեց դաշտի տերերի դարպասը` բաց թողնելով միայն մեկը: Վաղը մեր թիմը կվերադառնա Երևան:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Փյունիկը» ստուգողական երրորդ հավաքը պլանավորել է Անթալիայում: Այն կկայանա փետրվարի 21-ից մարտի 3-ն ընկած ժամանակահատվածում: