17/02/2011 11:24
Բահրեյնում բողոքի ակցիաների երկու մասնակից է զոհվել
Երկու մարդ զոհվել է, մի քանի տասնյակ վիրավորվել Բահրեյնի մայրաքաղաք Մանամի կենտրոնական հրապարակներից մեկում ոստիկանության կողմից ընդդիմության բողոքի ցույցերի ցրման հետևանքով: Այդ մասին հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ալ-Ջազիրային»:
Ըստ «Ազգային համաձայնության իսլամական հասարակություն» ընդդիմադիր կազմակերպության ներկայացուցիչների` ոստիկանության հետ բախման հետևանքով շուրջ 50 մարդ է վիրավորվել, որոնցից 10-ը` ծանր: Ոստիկանության գործողությունները տեղի էին ունեցել այն ժամանակ, երբ բողոքարարները քնած էին վրաններում: Նրանց դեմ արցունքաբեր գազ էր օգտագործվել:
Ընդդիմության ցույցերն սկսվել են երկուշաբթի օրվանից: Ակցիաների մասնակիցները հայտարարում են, որ չեն պատրաստվում պահանջել թագավոր Համադ բեն Իսա Ալ Խալիֆայի հեռացումը, բայց պահանջում են վարչապետ շեյխ Խալիֆա բեն Սալման Ալ Խալիֆայի հրաժարականը: