17/02/2011 16:39
Տիգրան Պետրոսյանը վաստակեց 5,5 միավոր
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի «A» մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը 9 հնարավորից վաստակեց 5,5, Սերգեյ Մովսիսյանը` 5, Ավետիք Գրիգորյանը` 4,5, Գրիգոր-Սևակ Մխիթարյանը` 3,5 միավոր:
6,5-ական միավորով 1-3-րդ տեղերը բաժանեցին գրոսմայստերներ Լե Քան Լիմը (Վիետնամ), Նիկիտա Վիտյուգովը և Եվգենի Թոմաշևսկին (Ռուսաստան): Լրացուցիչ ցուցանիշներով առաջին մրցանակը նվաճեց Լե Քան Լիմը: Այս մասին հայտնում է armchess.am-ը: