17/02/2011 16:46
Տիգրան Քոթանջյանը մրցակիցներին գերազանցեց լրացուցիչ ցուցանիշներով
Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» շախմատային փառատոնի «B» մրցաշարում գրոսմայստեր Տիգրան Քոթանջյանը 9 հնարավորից վաստակեց 7 միավոր և 1-3-րդ տեղերը բաժանեց գրոսմայստերներ Դարվին Լայլոյի (Ֆիլիպիններ) ու Նիկոլայ Կաբանովի (Ռուսաստան) հետ: Լրացուցիչ ցուցանիշներով Քոթանջյանը նվաճեց առաջին մրցանակը: Հաղթողից կես քայլով հետ մնաց ՖԻԴԵ-ի վարպետ Պողոս Նահապետյանը: ՖԻԴԵ-ի վարպետ Հովիկ Հայրապետյանը, ինչպես տեղեկացնում է armchess.am-ը, վաստակեց 6, Հովհաննես Գաբուզյանը, գրոսմայստերներ Արթուր Գաբրիելյանը և Դավիթ Գ. Պետրոսյանը` 5,5-ական միավոր: