17/02/2011 16:53
Դավիթ Շահինյանը մրցակցությունից դուրս էր
Հայ շախմատիստները փայլուն հանդես եկան Մոսկվայում ավարտված «Աերոֆլոտ օփեն» փառատոնի «C» մրցաշարում: Ինչպես հայտնում է armchess.am-ը, 9 հնարավորից վաստակելով 8 միավոր` առաջին մրցանակը միանձնյա նվաճեց Դավիթ Շահինյանը: Տիգրան Սիմոնյանը կես միավորով հետ մնաց հաղթողից և գրավեց երկրորդ տեղը: Էդուարդ Բարսամյանը զբաղեցրեց երրորդ հորիզոնականը (7 միավոր), Արթուր Ղարագյոզյանը` չորրորդ (6,5 միավոր):