17/02/2011 13:43
Ադրբեջանը կրկին դիվերսիոն գործողության է դիմել
Այսօր` փետրվարի 17-ին առավոտյան ժամը 8:30-ի սահմաններում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու հյուսիսարևելյան հատվածում (Ջրաբերդի ուղղությամբ) հակառակորդը հերթական անգամ դիմել է դիվերսիոն գործողության: Ինչպես հայտնում են ԼՂՀ ՊԲ քարոզչության վարչությունից, հանդիպելով ՊԲ առաջապահ ստորաբաժանումների կուռ պաշտպանությանը` թշնամու հատուկ նշանակության ջոկատայինները դիմել են փախուստի:
Ըստ նախնական տվյալների` հակառակորդն ունի կորուստներ, ինչի մասին հաստատել են նաև ադրբեջանական աղբյուրները: Պաշտպանության բանակը կորուստներ չի կրել: