17/02/2011 14:25
Կ.Բեքարյան. Պատերազմի հավանականությունը նվազել է
Աստանայից հետո հնարավոր պատերազմի հավանականությունը նվազել է: Նման տեսակետ հայտնեց լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Եվրոպական ինտեգրացիա» կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը:
«Աստանան այն հետաքրքիր հարթակն էր, որտեղ բոլորի նկրտումները, ցանկությունները, մարտավարությունները և ռազմավարությունը պետք է թեստավորվեին և իրենց հետագա զարգացումը ստանային: Համանախագահների կեցվածքը և հնգակողմ պայամանագիրը որոշակի զսպաշապիկի դեր ունեին Ադրբեջանի համար, որոնք էլ նվազեցրին պատերազմի հավանականությունը»,- ասաց Կ. Բեքարյանը:
Նա նաև ընդգծեց, որ այսօր տարածաշրջանում պատերազմ խրախուսող կողմ չկա: Հետևաբար, ըստ Բեքարյանի, Ադրբեջանն ունի բազմաթիվ ռիսկային գործոններ ոչ միայն մարտի դաշտում, այլ նաև միջազգային հանրության արձագանքի և նույնիսկ պատժի առումով:
Ամփոփելով իր խոսքը` վերլուծաբանը նշեց, որ տարածաշրջանում պատերազմի հավանականությունը, այնուամենայնիվ, զրոյական չէ: