17/02/2011 16:34
Եվս մեկ անգամ ապացուցվեց ադրբեջանական քարոզչության սնանկությունը
«Փետրվարի 17-ի առավոտյան ադրբեջանական զինված ուժերի ձեռնարկած դիվերսիան հերթական արկածախնդրությունն էր, որն աչքի ընկավ իր ակնհայտ ապաշնորհությամբ: Ի սկզբանե ձախողման դատապարտված այս դիվերսիան ևս մեկ անգամ վկայում է ադրբեջանական բանակի մարտունակության շուրջ հյուսված քարոզչության սնանկության մասին»,- մեկնաբանելով Ադրբեջանի զինված ուժերի կողմից փետրվարի 17-ին ձեռնարկած դիվերսիոն գործողությունը՝ նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Դավիթ Կարապետյանը:
Հիշեցնենք, որ ԼՂՀ ՊԲ-ն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Ադրբեջանի հատուկ ջոկատը, դիվերսիա իրականացնելու նպատակով փորձել է ներթափանցել Արցախի տարածք, սակայն ԼՂՀ ՊԲ առաջապահ ստորաբաժանումների հակահարվածից հետո, կորուստներ կրելով հետ է շպրտվել (հայկական կողմը կուրուստներ չունի):