18/02/2011 17:07
Արցախի նախագահը մասնակցել է հիվանդանոցի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին այցելել է Մարտակերտի շրջանի Վանք գյուղ և մասնակցել բարերար Լևոն Հայրապետյանի ֆինանսավորմամբ կառուցված հիվանդանոցի նոր շենքի բացման արարողությանը:
Բարձր գնահատելով նոր բուժհաստատության նշանակությունը Վանք գյուղի և շրջակա բնակավայրերի բնակչության առողջության պահպանման գործում, Բակո Սահակյանը շնորհակալություն է հայտնել բարերարին Արցախին մշտապես աջակցելու համար՝ այն համարելով կարևոր հայրենանվեր գործունեություն:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ` արարողությանը մասնակցում էին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի, կառավարության անդամներ, հյուրեր Հայաստանից և արտերկրից: