18/02/2011 10:22
Վաշինգտոնում կայացել է Քլինթոն-Վաշաձե հանդիպումը
Նախօրեին Վաշինգտոնում կայացել է ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Գրիգոլ Վաշաձեի հանդիպումը:
Պետքարտուղարը հայտարարել է, որ ուրախ է գործընկերոջն ու ընկերոջը ողջունել ամերիկյան դիվանագիտական գերատեսչությունում և նշել է, որ ԱՄՆ-ն հակված է կայուն համագործակցության Վրաստանի հետ և այդ երկու երկրները շատ հարցեր ունեն քննարկելու, ինչպես նաև շատ ընդհանուր մտահոգություններ և ընդհանուր արժեքներ ունեն, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:
Ինչպես ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին հայտնել է Վրաստանի ԱԳՆ ղեկավարը, Վրաստանն ԱՄՆ կողմից պաշտոնապես դիմում չի ստացել իր տարածքում ՀՕՊ համակարգի ռադար տեղադրելու մասին:
«Ինչ վերաբերում է Վրաստանին, ապա մենք կողմ ենք ԱՄՆ-ի հետ ցանկացած համագործակցության: Պաշտոնական դիմում մենք չենք ստացել: Երբ այն կլինի, այն ժամանակ էլ կխոսենք»,- euronews-ի համաձայն` ասել է նա: