18/02/2011 09:31
Զանգվածային անկարգությունների հետևանքով շուրջ 600 մարդ է զոհվել
Դեկտեմբեր ամսից Մերձավոր Արևելքի և հյուսիսային Աֆրիկայի երկրներում զանգվածային անկարգությունների հետևանքով շուրջ 600 մարդ է զոհվել: Միայն 300 ավելի մարդ զոհվել է Եգիպտոսում, հաղորդում է Բի-բի-սի-ն:
Հինգշաբթի օրը Եմենի ոստիկաթյան կողմից Ադեն քաղաքում սպանվել է մեկ ցուցարար:
Ըստ որոշ տվյալների` նախօրեին Լիբիայի Բենգազի քաղաքում հակակառավարական ցույցերի ժամանակ ոստիկանությունը կրակ է բացել, որի հետևանքով զոհվել է 10 մարդ: Լիբիացիները պահանջում են 1969 թվականից երկիրը ղեկավարող Մուամար Քադաֆիի հրաժարականը: