18/02/2011 11:05
Դիարբեքիրում քրդերը բախվել են թուրքական ոստիկանության հետ
Դիարբեքիրում քրդերի և թուրքական ոստիկանության միջև բախում է տեղի ունեցել: Տեղի քրդերը փողոց են դուրս եկել` իրավապահ մարմինների հանդեպ իրենց դժգոհությունը հայտնելու համար:
Ցուցարարները մեղադրել են ոստիկաններին անցած շաբաթ քրդական առաջնորդ Աբդուլահ Օջալանին բանտից ազատելու պահանջ ներկայացնող ցուցարարների հանդեպ ծայրահեղ դաժան վերաբերմունքի մեջ:
Իրավապահները ցուցարարների դեմ ջրանետեր են օգտագործել, ի պատասխան` ցուցարարները հրկիզվող նյութերով շշեր են նետել: ՆՏՎ-ն հաղորդում է, որ տուժածների մասին դեռևս տեղեկատվություն չկա, սակայն հայտնի է, որ հատուկ ջոկատայինները ձերբակալել են մի քանի ցուցարարի: