19/02/2011 10:14
Մարոկոյի բնակիչները հակակառավարական ցույցեր կանցկացնեն
Մարոկոյի բնակիչները մտադիր են կիրակի օրը փողոց դուրս գալ` բողոք արտահայտելու «կոռումպացված, ժողովրդից հեռացած և էլիտա ներկայացնող» կառավարության դեմ: Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին` վկայակոչելով AP-ին:
Ինչպես աղբյուրին հաղորդել է «Փետրվարի 20 շարժման» կազմակերպիչներից մեկը` Մոտթասեր Դրիսին, ցույցերն ուղղված չեն լինի թագավորական ընտանիքի դեմ:
«Մենք ցանկանում ենք այնպիսի կառավարություն, որը կներկայացնի ժողովուրդը, այլ ոչ թե էլիտան», - ասել է նա:
Սպասվող բողոքի ակցիային, որը, ինչպես նշում է AP-ին, առանց Facebook-ի և YouTube-ի օգնության չի կազմակերպվում, կմասնակցեն առնվազն մեկ իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչներ: