19/02/2011 15:35
Բակո Սահակյանն ընդունել է Սեյրան Օհանյանին
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրա առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանին:
Հանդիպմանը, որին մասնակցում էր Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, քննարկվել են բանակաշինությանը, այս ոլորտում երկու հայկական պետությունների համագործակցությանը, շփման գծում տիրող իրավիճակին վերաբերող մի շարք հարցեր:
Այս մասին տեղեկացնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից: