19/02/2011 10:43
Բախումների հետևանքով Լիբիայում տասնյակ ցուցարարներ են զոհվել
Նվազագույնը 84 մարդ է զոհվել Լիբիայի տարբեր քաղաքներում զանգվածային անկարգությունների հետևանքով: Այս մաիսն, ըստ Բի-բի-սի-ի, ասված է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության կայքում: Իրավապաշտպանները նաև կոչ են արել Լիբիային անհապաղ դադարեցնել իշխանամետ զինված կազմակերպությունների հարձակումները ակցիայի խաղաղ մասկակիցների հանդեպ:
Միևնույն ժամանակ Amnesty International իրավապահ կազմակերպությունը հայտնում է 46 զոհվածների մասին: Ջալայի քաղաքային հիվանդանոցի տվյալներով` զոհվածների մեծամասնության մոտ հրազենային վնասվածքներ են եղել:
Աղբյուրը նշում է, որ Լիբիայի իշխանությունները սկսել են արգելափակել ինտերնետի հասանելիությունը և հոսանքազրկել այն շրջանները, որտեղ մարդիկ հանդես են գալիս Մուամար Քադաֆիի դեմ: