21/02/2011 14:42
Եղիշե Մելիքյանի հետ պայմանագիրը խզվել է
2011 թ. հունվարին Գյումրիի «Շիրակը» մեկ տարվա պայմանագիր էր կնքել Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Եղիշե Մելիքյանի հետ։ Բելեկում ավարտին մոտեցող ուսումնամարզական հավաքի ընթացքում Մելիքյանի հետ պայմանագիրը փոխադարձ համաձայնությամբ խզվել է։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:
Ավելացնենք, որ Եղիշե Մելիքյանը չի մասնակցել Բելեկի ուսումնամարզական հավաքին։