21/02/2011 09:58
Էստոնիայում համապետական սգո օր է հայտարարված
Էստոնիայում այսօր համապետական սգո օր է հայտարարված` ի հիշատակ Խաապսալու քաղաքում մանկատանը բռնկված հրդեհի հետևանքով զոհված երեխաների:
Երկրի կառավարությունը կոչ է արել սգո դրոշներ կախել ոչ միայն պետական հաստատությունների, այլ նաև մասնավոր տների վրա, հաղորդում է Ինտերֆաքսը:
Էստոնիայի ղեկավարութույունը ցավակցանք է հայտնել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
Երկրի արևմուտքում գտնվող Խաապսալու քաղաքում մանկատանը բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 10 երեխա: Մնացած երեխաներին հաջողվել է տարհանել: Հրդեհի պահին մանկատանը գտնվել է 37 երեխա: